Բաժին. Բիզնես

ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքի ծավալները գրանցել են աճ

Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիայի (ACEA) պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ փետրվար ամսվա արդյունքներով Եվրոպայում գրանցված ավտոմեքենաների ընդհանուր ծավալը տարեկան կտրվածքով աճել է 8%-ով և կազմել 861,058 ավտոմեքենա։

Ընթացիկ տարվա հունվար-փետրվար ժամանակահատվածքում ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են 6,6%-ով։

Նշվում է, որ հաշվետու ամսվա արդյունքներով Ֆրանսիայում ցուցանիշն ընկել է 1,4%-ով։ Միևնույն ժամանակ, Գերմանիայում ցուցանիշն աճել է 4,3%-ով, Մեծ Բրիտանիայում՝ 3%-ով, Իտալիայում՝ 8,6%-ով, Իսպանիայում՝ 17,8%-ով։

Share