Բաժին. Բիզնես

МТС-ի զուտ շահույթն աճել է 2,7 անգամ

Բջջային կապի առաջատար օպերատոր ռուսական ՄՏՍ ընկերությունն (ОАО “Мобильные ТелеСистемы” (МТС)) ամփոփել է 2013 թվականի իր գործունեության արդյունքները։ Ընկերության կողմից հրապարակված հաշվետվության համաձայն՝ զուտ շահույթը տարվա կտրվածքով աճել է 2,7 անգամ և կազմել 79,839 մլրդ ռուբլի։ Միևնույն ժամանակ, ընկերության հասույթն աճել է 1,4%-ով և կազմել 398,443 մլրդ ռուբլի։ Ընկերությանը հաջողվել է ավելացնել զուտ շահույթը՝ կրճատելով վարչական ծախսերը, ամորտիզացիոն մասհանումներն ու պարտքերի մարմանն ուղղվող ծախսերը։

Նշվում է, որ 2013 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով МТС-ի հասույթն աճել է 6,4%-ով և կազմել է 104,751 մլրդ ռուբլի։

2013 թվականի արդյունքներով МТС-ի զուտ պարտքը կրճատվել է 15,6%-ով և կազմել 173,903 մլրդ ԱՄՆ դոլար։ Միևնույն ժամանակ, կապիտալ ծախսերը կազմել են 81,575 մլրդ ռուբլի՝ գրանցելով 7,1% անկում։

Share