Բաժին. Բիզնես

Adobe-ը գրանցել է եռամսյակային շահույթի 28% անկում

Ծրագրային ապահովման ոլորտում առաջատար ամերիկյան Adobe ընկերությունն ամփոփել է 2014 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի արդյունքները: Ըստ ներկայացված հաշվետվության՝  հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության զուտ շահույթը կրճատվել է շուրջ 28%-ով և կազմել 47,1 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է ընթացիկ տարվա փետրվարի 28-ին, ընկերության հասույթը կրճատվել է շուրջ 0,8%-ով և կազմել մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլար:

Ընկերությունը կանխատեսում է, որ երկրորդ եռամսյակում հասույթը կկազմի 1-1,05 մլրդ ԱՄՆ դոլար:

Share