Բաժին. Բիզնես

PetroChina-ն գրանցել է զուտ շահույթի 12,3% աճ

Չինական խոշոր PetroChina էներգետիկ ընկերությունն ամփոփել է 2013 թվականի իր գործունեության արդյունքները։ Ընկերության կողմից հրապարակված հաշվետվության համաձայն՝ զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 12,3%-ով և կազմել 129,6 մլրդ յուան (մոտ 20,8 մլրդ ԱՄՆ դոլար)։

Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կազմել է 0,71 յուան (0,11 ԱՄՆ դոլար)։

2013 թվականի արդյունքներով PetroChina-ի նավթի պաշարները տարեկան կտրվածքով նվազել են 1,8%-ով և կազմել 10,8 մլրդ բարել։ Միևնույն ժամանակ, գազի պաշարներն աճել են 2,6%-ով և կազմել 69,32 տրիլիոն մետր խորանարդ։

Share