Բաժին. Բիզնես

Volvo-ի գործառական շահույթն աճել է 29 անգամ

Հայտնի ավտոարտադրող Volvo Car Group ընկերությունն ամփոփել է 2013 թվականի իր գործունեության արդյունքները։ Ընկերության հրապարակած հաշվետվության համաձայն՝ գործառնական շահույթը կազմել է 1,92 մլրդ շվեդական կրոն (մոտ 301,9 մլն ԱՄՆ դոլար)։ Նշենք, որ 2012 թվականի արդյունքներով միևնույն ցուցանիշը կազմել է  66 մլն շվեդական կրոն։ Այս մասին է հաղորդում միջազգային Reuters գործակալությունը։
    
Ընկերության կանխատեսումների համաձայն՝ ընթացիկ տարվա արդյունքներով վաճառքի ծավալները կաճեն 5%-ով։ Նշվում է, որ նախորդ տարվա արդյունքներով ընկերության արտադրանքի վաճառքի ծավալները Չինաստանում աճել են 50%-ով։

Share