Բաժին. Բիզնես

Walt Disney-ը կնքել է իր հերթական հաջող գործարքը

Walt Disney ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է գնել YouTube ծառայության համար տեսանյութեր արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը՝ Maker Studios-ը: Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 500 մլն ԱՄՆ դոլար:

Walt Disney ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ գործարքի արդյունքում Maker Studios-ը կդառնա ընկերության ստորաբաժանումներից մեկը:

Գործարքի պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն դեռևս չի հրապարակվում:

Walt Disney ընկերությունում վստահ են, որ Maker Studios-ի օգնությամբ Disney-ը կկարողանա մեծ առաջընթաց գրանցել կարճ օնլայն տեսանյութերի շուկայում:

Share