Բաժին. Բիզնես

Instagram-ի ակտիվ օգտատերերի թիվը գերազանցում է 200 մլն-ը

Ամսական Instagram-ից օգտվում է 200 մլն մարդ: Ծառայությունը, որը պատկանում է Facebook-ին, կարողացել է վերջին շուրջ 1,5 տարվա ընթացքում մոտ երկու անգամ ավելացնել իր մշտական օգտատերերի թիվը:

2013 թվականի սեպտեմբերին Instagram-ի ամսական ակտիվ բաժանորդների թիվը կազմել էր 150 մլն մարդ, իսկ 2012 թվականի սեպտեմբերին՝ մոտ 100 մլն:

Ծառայության միջոցով օգտատերերը փոխանակել են շուրջ 20 մլրդ նկար:

Նշենք, որ Instagram-ն իր առաքելությունն է համարում՝ օգտատերերին տալ լուսանկարների կամ տեսահոլովակների միջոցով իրենց կյանքը ներկայացնելու հնարավորություն:

Share