Բաժին. Բիզնես

Bank of America-ն կփոխհատուցի 9,3 մլրդ ԱՄՆ դոլար

ԱՄՆ խոշորագույն բանկերից մեկը՝ Bank of America-ն (BofA), դատական գործընթացներից խուսափելու նպատակով ստիպված կլինի 9,3 մլրդ ԱՄՆ դոլար փոխանցել ԱՄՆ կառավարությանը։ Նշվում է, որ վերջինս Fannie Mae և Freddie Mac հիփոթեքային գործակալություններին վաճառել է ոչ հուսալի հիփոթեքային պարտատոմսեր։

Ակտիվների ծավալով ԱՄՆ երկրորդ ամենախոշոր բանկը հայտարարել է, որ լուծել է հիփոթեքային խնդիրների մոտ 88%-ը։

Նշվում է նաև, որ 6,3 մլրդ ԱՄՆ դոլարը կվճարվի առձեռն, իսկ մնացած մասը կտրամադրվի արժեթղթերի ձևով։ Ստեղծված դրությունը խսիտ բացասաբար է անդրադարձել բանկի ֆինանսական արդյունքների  վրա, որի արդյունքում ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով բանկի շահույթը գրանցել է անկում։

Հիշեցնենք, որ 2013 թվականի արդյունքներով բանկի զուտ շահույթը կազմել է շուրջ 11,431 մլրդ ԱՄՆ դոլար: 2012 թվականի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 2,7 անգամ: Միևնույն ժամանակ, բանկի զուտ տոկոսային եկամուտներն աճել են 4%-ով և կազմել 42,2 մլրդ ԱՄՆ դոլար:

Bank of America-ն ակտիվների ծավալով ԱՄՆ-ի երկրորդ խոշորագույն բանկն է՝ J.P.Morgan Chase բանկից հետո:

BofA-ն իր ստորաբաժանումներն ու ներկայացուցչություններն ունի աշխարհի շուրջ 40 երկրում:

Բանկը հիմնականում զբաղվում է ներդրումային գործունեությամբ և աշխատում ֆոնդային հարթակներում:

Share