Բաժին. Բիզնես

«Սբերբանկ»-ը գրանցել է շահույթի 4,1% աճ

«Սբերբանկ»-ն ամփոփել է 2013 թվականի գործունեության արդյունքները։ Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 4,1%-ով և կազմել 362 մլրդ ռուբլի։ Զուտ տոկոսային եկամուտներն աճել են 22,3%-ով և կազմել 862,2 մլրդ ԱՄՆ դոլար։

2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվների ծավալը կազմել է 18 տրիլիոն 210,3 մլրդ ռուբլի՝ գրանցելով 20,6% աճ։ Միևնույն ժամանակ, ավանդների և վարկերի ծավալը տարեկան կտրվածքով աճել է 23,2%-ով և կազմել 12 տրիլիոն 933,7 մլրդ ռուբլի։

Նշվում է, որ նախորդ տարվա արդյունքներով «Սբերբանկ»-ի սեփական միջոցներն աճել են 15,9%-ով և կազմել 1 տրիլիոն 881,4 մլրդ ռուբլի։

Share