Բաժին. Բիզնես

Walmart-ը Visa վճարային համակարգի դեմ ներկայացրել է 5 մլրդ դոլարի հայց

Walmart խոշոր առևտրային ցանցը 5 մլրդ դոլարի հայց է ներկայացրել Visa վճարային համակարգի դեմ: Ընկերությունը Visa-ին մեղադրում է նրանում, որ վճարային համակարգը ավելացնում է քարտային միջնորդավճարները:

Walmart-ի ներկայացուցիչների կարծիքով՝ Visa-ն գաղտնի համաձայնության մեջ է գտնվում մի քանի խոշոր բանկերի հետ: Walmart-ի տվյալներով, Visa-ի գործողությունների պատճառով վաճառողները 2004-ից 2012 թվականների ընթացքում կորցրել են 350 մլրդ դոլար:

2013 թվականի դեկտեմբերին դատական կարգով Visa-ի և 19 վաճառողների միջև կնքվել է համաձայնագիր, ըստ որի՝ վճարային համակարգը պարտավորվում է վճարել 7.25 մլրդ դոլար:

Հիշեցնենք, որ Walmart ընկերությունը խոշոր մանրածախ ցանց է և հանդիսանում է աշխարհի խոշոր գործատուներից մեկը:

Share