Բաժին. Բիզնես

Samsung Galaxy S5-ը ներկայացվեց Հայաստանում

Այսօր թվային մեդիայի և հեռահաղորդակցության ոլորտի, ինչպես նաև Հայաստանում սմարթֆոնների վաճառքի առաջատար «Samsung Electronics»-ը ներկայացրեց իր դրոշակակիր մոդելը՝ GALAXY S5: Այս սմարթֆոնը նորովի կոգեշնչի Ձեր կյանքը: Նա ճանաչում է օգտագործողի մատնահետքը, հասկանում նրա մտադրությունները, հնարավորություն տալիս անմիջապես և հեշտությամբ կիսելու հիշարժան պահերը:

Այս նորաոճ և ինովացիոն սմարթֆոնի կատարելագործված խելամտությունը կոչված է հեշտացնելու օգտագործողի առօրյան: Samsung GALAXY S5  5.1 դյույմանոց HD Super AMOLED էկրանը տալիս է գերազանց պատկեր: 16MP հզորությամբ տեսախցիկի  Real-time HDR և Auto Focus ֆունկցիաները, ինչի արդյունքում, Ձեր լուսանկարներն ավելի վառ և տպավորիչ կլինեն: Իսկ IP67 ստանդարտի շնորհիվ Ձեր S5-ը պաշտպանված կլինի ջրից և փոշուց:

«Այս սմարթֆոնի կարգախոսն է` «Կյանքը ոգեշնչված Samsung Galaxy S5-ով»:  Դուք դա կզգաք առաջին իսկ հայացքից և հպումից: Այս ամենը արտացոլվում է նրա գույներում ու հարթ կորագծերում»,- ասաց Samsung-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը:

Այս կապակցությամբ  «Samsung Electronics»  ընկերությունը հայ սպառողին ցանկանում է ներկայացնել նոր ակցիա: Կատարեք նախնական գրանցում  “Samsung”-ի պաշտոնական գործընկերների  վաճառասրահներում ապրիլի 1-ից 10-ը և կստանաք նվեր S-View cover նորարար պատյանը:

Ակցիան գործում է նախնական պատվերը կատարած գնորդների համար`մինչև ապրիլի 18-ը ներառյալ:

Share