Բաժին. Բիզնես

Նոր Կարաս Երևան Մոլում

ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցը բացեց իր 10-րդ ռեստորանը Երևան Մոլ առևտրի և զվարճանքի կենտրոնում:

Նոր ռեստորանը գտնվում է ԵրևանՄոլի երկրորդ հարկում: Ռեստորանի ընդհանուր տարածքը կազմում է 200քմ: Ռեստորանում ներկայացված ապրանքատեսականին բաղկացած է մոտ 300 ապրանքային միավորից: Ճաշացանկի հիմքում ընկած են հայկական ավանդական խոհանոցի լավագույն կերակրատեսակները: Ռեստորանի ինտերիերը ձևավորված է ժամանակակից ոճով, որի գլխավոր առանձնահատկությունն է ամառային հարմարավետ վերանդան:

«Առաջին անգամ է, որ մենք ռեստորան ենք բացում առևտրի և զվարճանքի կենտրոնի տարածքում: Կարծում ենք, որ սա ևս մեկ կարևոր քայլ է հաճախորդամետ ռազմավարության շրջանակներում: Խոշոր առևտրի կենտրոնների բացման հետ մեկտեղ քաղաքի ենթակառուցվածքը և բնակիչների սովորույթները փոխվում են: Առևտրի կենտրոնում գնումներ կատարելը, միանշանակ, հարմար է, և մենք մեր հաճախորդներին հնարավորություն ընձեռեցինք այցելել իրենց սիրելի ԿԱՐԱՍ-ը նաև շոփինգի ժամանակ», – նշեց ընկերության տնօրեն և համասեփականատեր Տիգրան Յուզբաշյանը:

Կարևոր է նշել, որ ռեստորանը չի մտնում ֆուդ-կորտի տարածք, այլ առանձին տարածք է զբաղեցնում: Ռեստորանն ունի նաև մանկական զվարճանքների համար նախատեսված հատուկ տարածք, ինչի համար սրահը բաժանվում է երկու մասի՝ ծխողների և չծխողների:

Ինչպես ցանցի մյուս սպասարկման կետերում, այստեղ ևս գործում են ցանցի ստանդարտ ծառայությունները` արագ և համեղ առաքում, անկանխիկ վճարումներ, թեժ գիծ և այլն: Ռեստորանն աշխատում է ամեն օր 10:00-22:00:

Share