Բաժին. Բիզնես

Խոսելաժամանակ և SMS-ներ՝ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» և «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլանների բաժանորդների համար

Այսուհետև ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» և «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլանների առկա և նոր բաժանորդները միևնույն ամսավճարի դիմաց կարող են ստանալ ամսական 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ և 150 SMS հաղորդագրություն դեպի ՀՀ բջջային ցանցեր ուղարկելու հնարավորություն ընձեռող փաթեթ:

Ի դեպ, եթե բաժանորդն արդեն օգտվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձայնային ծառայություններից, ապա փաթեթով տրամադրվող խոսելաժամանակը և SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունը կարելի է նաև սպառել այդ հեռախոսահամարով, իսկ եթե ոչ՝ ապա նրան կտրամադրվի նոր հեռախոսահամար:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage

Share