Բաժին. Բիզնես

2013թ.-ին Մարկ Ցուկերբերգի աշխատավարձը կազմել է 1 դոլար

Ամերիկացի միլիարդատեր, Facebook Սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի աշխատավարձը 2013թ.-ին կազմել է 1 դոլար: Հիշեցնենք, որ Մարկը աշխարհի 22-րդ ամենահարուստ մարդն է, նրա կարողությունը գնահատվում է 27 մլրդ դոլար:

Մեկ դոլար է կազմել Մարկ Ցուկերբերգի աշխատավարձը Facebook-ի գլխավոր տնօրենի պաշտոնում: Նշենք, որ սիմվոլիկ աշխատավարձերը այլևս չեն խոսում ընկերությունների վատ վիճակի մասին: Նախկինում նման դեպքեր պատահել են հիմնականում պատերազմների կամ ճգնաժամերի ժամանակ: Այժմ նման կերպ վարվում են այն բարձրագույն օղակի ղեկավարները, ովքեր բավական հարուստ են:

Նշենք, որ որպես Կալիֆորնիայի նախանգապետ Արնոլդ Շվարցենեգերը նույնպես ստանում էր մեկ դոլար: Նույնքան աշխատավարձ է ստանում նաև Նյու-Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը: Սիլիկոնային հովտում սույն սովորույթին հիմք դրեց Սթիվ Ջոբսը, ով 1998թ.-ից սկսած տարեկան ստանում էր մեկ դոլար աշխատավարձ: 2004թ.-ից այս սկզբունքով են առաջնորդվում նաև Google-ի համահիմնադիրներ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը:

Նշենք, որ մեկ դոլար աշխատավարձը չի նշանակում, որ ղեկավարը ընկերությանը արժենում է մեկ դոլար: Իհարկե դեպքեր կան երբ դա այդպես է, սակայն կան նաև դեպքեր, երբ ղեկավարները ստանում են զանազան բոնուսներ և փոխհատուցումներ, որոնք կարող են հասնել տասնյակ միլիոնավոր դոլարների:

Share