Բաժին. Բիզնես

Philip Morris-ը որոշել է հեռանալ Ավստրալիայից

Philip Morris ընկերությունը մտադիր է փակել Ավստրալիայում գործող իր միակ ծխախոտի գործարանը: Այս մասին հաղորդում է BBC News-ը:

Նշվում է, որ գործարանն ունի շուրջ 60 տարվա պատմություն:

Գործարանի փակման արդյունքում ավելի քան 180 մարդ կդառնա գործազուրկ:

Philip Morris ընկերությունը նախատեսում է փակվող գործարանի մի մասը տեղափոխել Հարավային Կորեա:

Հարկ է նշել, որ Philip Morris-ն իր այս որոշումը բացատրել է Ավստրալիայում ծխախոտի արտադրության նկատմամբ կիառվող խիստ վերահսկողությամբ:

Share