Բաժին. Բիզնես

ԱՄՆ-ում ամենաբարձր վարկանիշն ունի LinkedIn-ի տնօրենը

LinkedIn գործարար սոցիալական կայքի գործադիր տնօրեն Ջեֆ Ուեյները ճանաչվել է ԱՄՆ-ի խոշոր ընկերությունների ղեկավարների շարքում ամենաճանաչված և ամենաբարձր վարկանիշ ունցող ղեկավարը: Նրա վարկանիշը ընկերության աշխատակիցների շրջանում կազմում է 99,5%: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հիմք ընդունելով Glassdoor-ի կողմից անցկացված հարցման արդյունքները:

Բարձր վարկանիշ ունեցող ղեկավարների առաջին եռյակում հայտնվել են նաև Ford Motor-ի տնօրեն Ալան Մալելին  (97,2%) և Qualcomm-ի ղեկավար Պոլ Ջեյկոբսը (94,8%): Նրանց հաջորդում են Costco-ի տնօրեն Կրեյգ Ջելինեկը, ntuit ընկերության տնօրեն Բրեդ Սմիթը:

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Google-ի ղեկավար Լարի Փեյջը և Apple-ի ղեկավար Թիմ Քուկը հայտնվել են վարկանիշի առաջին 15-յակում:

Share