Բաժին. Բիզնես

Միխաիլ Պրոխորովը Յո-Մոբիլը 1 եվրոյով վաճառել է

Ռուս միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը դադարեցրել է Յո-Մոբիլ նախագծի իրականացումը: Հիշեցնենք, որ նախագծի արդյունքում պետք է ստեղծվեր հիբրիդ մեքենա, որը պետք է դառնար Ռուսաստանի ամենագնվող մեքենան: Նախագծի դադարեցման հիմնական պատճառը մեքենայի թանկ գինն է: Եթե նախագծի սկզբում գնահատվում էր, որ մեքենան կարժենա 12-14 հազար դոլար, ապա այժմ պարզ է դարձել, որ մեքենայի գինը կհասնի մոտ 30 000 դոլարի, ինչն էլ անհնար է դարձնում նախագծի հիմքում դրված նպատակների իրականացումը:

Միխայիլ Պրոխորովը Յո-Մոբիլի ամբողջ գիտական նորարարությունները և տեխնոլոգիաները 1 եվրո սիմվոլիկ գումարով վաճառել է ՌԴ ավտոմոբիլային գիտահետազոտական ինստիտուտին:

Share