Բաժին. Բիզնես

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գեղեցիկ սեռի ներկայացուցիչ 31 բաժանորդ ստացել է MTS Ego սմարթֆոն

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն անակնկալ է մատուցել «Խոսում է քաղաքը» և «Անձնական» սակագնային պլանների «Հատուկ» ակտիվ փաթեթի գեղեցիկ սեռի բաժանորդներին:
Ընկերությունն իր գլխամասային գրասենյակում հյուրընկալել է խաղարկության հաղթող կանանց և աղջիկներին`անակնկալ նվերը հանձնելու համար:

Խաղարկության ընթացքը տեսագրվել է մարտի 21-ին՝ առանց ընդհատման: Օգտագործվել է հատուկ մշակված «Microsoft.NET Random class selection on the system time» համակարգչային ծրագիրը, որը թույլ է տալիս տվյալների բազայից հաղթողներին ընտրել պատահականության սկզբունքով: Խաղարկությանը չեն մասնակցել երկկողմանի անջատված հեռախոսահամարները:

Հիշեցնենք, որ այս խաղարկությունը հատուկ էր` ընթացիկ տարում կազմակերպված 3 խաղարկության շարքում: Այս ընթացքում MTS Ego սմարթֆոն է ստացել ՎիվաՍել-ՄՏՍ-ի 90 բաժանորդ: Իսկ 2013թ. հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին խաղարկվել և Հայաստանի տարբեր մարզերում բնակվող հաղթած բաժանորդներին է տրամադրվել 100 սմարթֆոն:

«Մեկական սմարթֆոն` յուրաքանչյուր օրվա համար» սկզբունքով իրականացվող «365» խաղարկության հաջորդ փուլում կխաղարկվի 30 սմարթֆոն` «Խոսում է քաղաքը» և «Անձնական» սակագնային պլանների «Հատուկ» ակտիվ փաթեթի բաժանորդների համար:

«Հատուկ» փաթեթն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ և դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:
                                       
Հիշեցնենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ): Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ:

Share