Բաժին. Բիզնես

Շվեյցարիան և Ֆրանսիան համատեղ ուժերով կստեղծեն ցեմենտ արտադրող աշխարհի խոշորագույն ընկերությունը

Շինարարական նյութեր արտադրող շվեյցարական Holcim ընկերությունը մտադիր է գնել ֆրանսիական Lafarge ընկերության բաժնետոմսերը: Սպասվում է, որ գործարքի արդյունքում կստեղծվի ցեմենտ արտադող աշխարհի խոշորագույն ընկերությունը, որի վաճառքի ծավալները, ըստ նախնական գնահատականների, կկազմեն 32 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ շուկայական կապիտալիզացիան՝ շուրջ 60 մլրդ ԱՄՆ դոլար:
Reuters-ը գրում է, որ գործարքը նախատեսվում է ավարտին հասցնել 2015 թվականի առաջին կեսին:

Գործարքի շրջանակներում Lafarge ընկերության բաժնետոմսերի 53%-ը կանցնի շվեյցարական կողմին, մնացյալ 47%-ը կմնա ֆրանսական կողմից վերահսկողության տակ: Նշենք, որ գործարքի վերջնական հաստատման և կայացման համար կողմերին անհրաժեշտ է ստանալ հիմնական բաժնետերի թույլտվությունը:

Share