Բաժին. Բիզնես

Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ. հատուկ ակցիա ավտոմոբիլավարների համար

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն անցկացնում է հատուկ ակցիա ավտոմոբիլավարների համար:
Ակցիայի շրջանակներում ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրական փաթեթ գնող հաճախորդներին Բանկն առաջարկում է անվճար ոչ չիպային MasterCard Standard տեսակի վճարային քարտեր:

Մինչև 40 000 ՀՀ դրամ արժողությամբ ապահովագրական փաթեթ գնելու դեպքում հաճախորդներին տրամադրվում է 1 տարի ժամկետով ոչ չիպային MasterCard Standard քարտեր` առանց սպասարկման վճարի, չնվազող մնացորդի և համաձայն հաճախորդի կողմից նշված արժույթի, իսկ 40 001 ՀՀ  դրամը գերազանցելու դեպքում` Mastercard Gold տեսակի ոչ չիպային վճարային քարտ վերոնշյալ պայմաններով: 

Բանկը հիշեցնում է, որ հանրապետության տարբեր առևտրային կետերում անկանխիկ գնումներ կատարելու դեպքում MasterCard Maestro, MasterCard Standard, MasterCard Gold քարտապաններին (POS-տերմինալներից և e-commerce ծառայությունից օգտվող հաճախորդներին) տրամադրվում է 1% cash-back:

Share