Բաժին. Բիզնես

L'Oreal-ի եկամուտները կրճատվել են

Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում ֆրանսիական L’Oreal ընկերությունը գրանցել է վաճառքի ծավալների անկում: Հրապարակված ամփոփ տվյալների համաձայն՝ հաշվետու եռամսյակում ընկերության հասույթը կազմել է 5,64 մլրդ եվրո, ինչը նախորդ տարվա նույն ժամանկահատվածի համեմատ կրճատվել է շուրջ 2,2%-ով: Ընդ որում, առավել զգալի անկում գրանցվել է այնպիսի բրենդների մասով, ինչպիսիք են Garnier-ը, Maybelline-ը, Essie-ն, L’Oreal Paris-ը:

Հաշվետու ամիսներին ընկերության արտադրանքի պահանջարկի առավել մեծ անկում գրանցվել Հյուսիսային Ամերիկայում՝ շուրջ 5,6%: Արևմտյան Եվոպայում L’Oreal-ը գրանցել է վաճառքի 1,8% աճ:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին L’Oreal ընկերությունը հայտարարել էր Չինաստանում նոր գործարանի բացման մասին, որի արժեքը գնահատվել էր շուրջ 32 մլն ԱՄՆ դոլար: Այն L’Oreal ընկերության ամենամեծ գործարանն է Ասիայում: Սպասվում է, որ նոր գործարանը տարեկան կարտադրի շուրջ 250 մլն միավոր կոսմետիկ պարագաներ:

Ներկա դրությամբ Չինաստանը L’Oreal-ի արտադրանքի սպառման ծավալներով երրորդ խոշոր շուկան է աշխարհում: Չինաստանում գործում են L’Oreal-ի ևս երկու գործարան:

Share