Բաժին. Բիզնես

2013թ.-ին աշխարհում վաճառվել է 1,7 տրիլիոն դոլարի զենք

2013 թվականին ամբողջ աշխարհում ռազմական տեխնիկայի և զենքի գնմանն ուղղվել է 1,747 տրիլիոն ԱՄՆ դոլար: SIPRI-ի տվյալներով՝ 2012 թվականի համեմատ ցուցանիշը կրճատվել են շուրջ 1,9%-ով: Անկման առավել շատ «նպաստել է» ԱՄՆ-ն: Հաշվետու տարում ԱՄՆ-ն զգալի կրճատել է իր ռազմական ծախսերը (մոտ 7,8%-ով): Առանց ԱՄՆ-ի՝ հաշվետու տարում ռազմական տեխնիկայի և զենքի համաշխարհային շուկան գրանցել է 1,8% աճ:

Ըստ ներկայացված տվյալների՝ 2013 թվականին ռազմական ծախսերի առավել զգալի աճ գրանցել են Չինաստանը, Ռուսաստանը և Սաուդիան Արաբիան:

Միևնույն ժամանակ, սակայն, իր ռազմական ծախսերով աշխարհում առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ն: 2013 թվականին ԱՄՆ-ի ռազմական ծախսերը կազմել են 640 մլրդ ԱՄՆ դոլար:

2013 թվականին Չինաստանի ռազմական ծախսերը կազմել են 188 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 7,4%-ով: Ռուսաստանի ռազմական ծախսերը կազմել են 87,8 մլրդ ԱՄՆ դոլար՝ աճելով 4,8%-ով: Սաուդիան Արաբիան ռազմական տեխնիկայի և զենքի գնմանն ուղղել է 67 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ 2012 թվականին ամբողջ աշխարհում ռազմական ծախսերը կազմել էր 1,753 տրիլիոն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա համեմատ կրճատվելով 0,4%-ով:

Share