Բաժին. Բիզնես

Twitter-ի նոր ձեռքբերումը

Twitter միկրոբլոգային ծառայությունը գնել է Gnip սթարթ-ափը, որը զբաղվում է տարբեր սոցիալական կայքերից տեղեկատվության հավաքագրմամբ և արդեն երկար ժամանակ է, ինչ համագործակցում է Twitter-ի հետ: Ընկերության գնմամբ Twitter-ը մտադիր է առավել արդյունավետ կազմակերպել սոցիալական կայքերից ստացվող տեղեկատվության մշակման գործընթացը:

Նշենք, որ Gnip-ը որպես սոցիալական В2В ծառայություն միացած է այնպիսի խոշոր սոցիալական հարթակների, ինչպիսիք են ВКонтакте-ն, Twitter-ը, Tumblr-ը, Foursquare-ն, WordPress-ը, Disqus-ը և այլն:

Հարկ է նշել, որ մինչ այս Gnip ընկերությունը 500 ԱՄՆ դոլարի դիմաց իր հաճախորդներին տրամադրում էր Coca-Cola, McDonald’s, Nike, Volvo, Land Rover, Zara և մի շարք այլ առաջատար ընկերությունների «սոցիալական լսարանի» վերաբերյալ տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերին Twitter ընկերությունը Նյու Յորքի ֆոնդային բորսայում իրականացրել էր արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO), որի արդյունքում ներգրավել էր ավելի քան 1,5 մլրդ ԱՄՆ դոլար:

Share