Բաժին. Բիզնես

Samsung Galaxy S5-ի արտադրության արժեքը 256$ է

IHS հայտնի հետազոտական ընկերությունը հաշվարկել է Samsung Galaxy S5 սմարթֆոնի արտադրության արժեքը: Հաշվարկի մեջ մտնում են սարքավորման մասերի և հավաքման արժեքը (5$), ծրագրային ապահովման և այլ ծախսերը հաշվարկված չեն: Այսպիսով, սմարթֆոնի ամենաթանկ մասը էկրանն է` 63$, օպերատիվ և ֆլեշ հիշողության մասերի արժեքը միասին կազմել է 33$: Մատնահետքերի սքաների արժեքը միայն 4$ է, iPhone 5S-ի նման մոդուլի արժեքը 15 դոլար էր: Վերջնական հաշվարկը ցույց է տվել, որ սմարթֆոնի ինքնարժեքը 265 դոլար է:

Հիշեցնենք, որ օրերս Հայաստանում մեկնարկել է Samsung Galaxy S5 սմարթֆոնի վաճառքը, նրա արժեքը 336 000 դրամ է` մոտ 800$:

Share