Բաժին. Բիզնես

LinkedIn սոցիալական ցանցի օգտատերերի թիվը գերազանցել է 300 միլիոնը

LinkedIn գործարար սոցիալական ցանցի օգտատերերի թիվը գերազանցել է 300 միլիոնը:  Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ տարեսկզբից ցանցի օգտատերերի թիվն աճել է շուրջ 23 միլիոնով:

Նշենք, որ 2013 թվականի հունվարին LinkedIn-ի օգտատերերի թիվը կազմել էր 200 միլիոն: Ստացվում է, որ վերջին 15 ամսվա ընթացքում սոցիալական ցանցի օգտատերերի թիվը աճել է միջինում ամսական 6,6 միլիոնով:

LinkedIn-ի օգտատերերի երկու երրորդը ապրում է ԱՄՆ-ից դուրս: Ցանցն առավել մեծ թվով օգտատերեր ունի Հնդկաստանում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում:

LinkedIn-ը կանխատեսում է, որ 2014 թվականին կայքի այցելությունների շուրջ կեսը բաժին կընկնի շարժական սարքերին (սմարթֆոններ, պլանշետներ): 

Share