Բաժին. Բիզնես

Ժամանակակից կազմակերպության արդյունավետ ՏՏ-ենթակառուցվածք. IBM-ի և Veeam-ի փորձն ու լուծումները

Բևեռ ընկերությունը հրավիրում է Ձեզ մասնակցելու Veeam ընկերության հետ համատեղ  իրականացվող տեխնոլոգիական սեմինարին` «Ժամանակակից կազմակերպության արդյունավետ ՏՏ-ենթակառուցվածք: IBM-ի և Veeam-ի փորձն ու լուծումները»

Սեմինարը տեղի կունենա ապրիլի 23-ին, ժ. 09:30,  Royal Tulip Grand Hotel Yerevan հյուրանոցում:

Միջոցառումը նախատեսված է ֆինանսական ոլորտի ղեկավարների, ինֆորմացիոն բաժնի աշխատակիցների, ՏՏ ոլորտի մասնագետների, մենեջմենթի, տարբեր ոլորտների մասնագետների և վերլուծաբանների համար, որոնց համար էական է աշխատանքի մաքսիմալ կատարողականությունն ու արդյունավետությունը։

Միջոցառման մասնակցությունն անվճար է:

Սեմինարին կդիտարկվեն տվյալների մշակման և պահպանման կենտրոնների հուսալի աշխատանքի և արագ հասանելիության  խնդիրները: Մասնագետները Ձեզ կներկայացնեն ՏՏ ոլորտի կոմպակտ, մատչելի լուծումներ, որոնք ուղղված են տվյալների պահպանման հուսալիությանն ու մաքսիմալ կատարողականությանը:

Share