Բաժին. Բիզնես

Ford-ը կունենա նոր գործադիր տնօրեն

Ամերիկյան խոշորագույն ավտոարտադրող ընկերություններից մեկը՝ Ford-ը, շուտով կունենա նոր գործադիր տնօրեն: Bloomberg-ը գրում է, որ ընկերության ներկայիս գործադիր տնօրեն Ալան Միլալին կփոխարինի Մարկ Ֆիլդսը, ով ներկայում զբաղեցնում է արտադրական հարցերով տնօրենի պաշտոնը:

Սպասվում է, որ Ford ընկերությունը գործադիր տնօրենի փոփոխության մասին պաշտոնապես կհայտարարի առաջիկա մեկ ամսվա ընթացքում:  

Նշենք, որ Ալան Միլալը Ford ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2006 թվականից:

2013 թվականն ընկերությունն ամփոփել է 7,16 մլրդ ԱՄՆ դոլար զուտ շահույթով:

Արդեն երկու տարի անընդմեջ  Ford Focus ավտոմեքենան ճանաչվել է ամենավաճառվողն ամբողջ աշխարհում:

Ford Motor ընկերությունը հիմնադրվել է 1903 թվականին: Ընկերության առավել հայտնի բրենդներն են Ford-ը և Lincoln-ը:

Share