Բաժին. Բիզնես

Երեք ամսում Apple-ը վաճառել է 43,7 մլն iPhone և 16,35 մլն iPad

Apple ընկերությունն ամփոփել է 2013-2014 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված տվյալների համաձայն՝ հաշվետու եռամսյակում ընկերության հասույթը կազմել է 45,6 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով շուրջ 5%-ով: Միևնույն ժամանակ, ընկերության եռամսյակային շահույթը կազմել է 10,2 մլրդ ԱՄՆ դոլար:

Հաշվետու եռամսյակում համաշխարհային շուկայում Apple-ը վաճառել է 43,7 մլն iPhone և 16,35 մլն iPad:

Նշենք, որ ընթացիկ ֆինանսական տարվա առաջին եռամսյակում Apple ընկերությունն ապահովել էր 13,1 մլրդ ԱՄՆ դոլարի զուտ շահույթ և  57,6 մլրդ ԱՄՆ դոլարի հասույթ: Հաշվետու ամիսներին  Apple-ը Չինաստանում գրանցել էր iPhone սմարթֆոնների վաճառքի ռեկորդ:

Share