Բաժին. Բիզնես

ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացրել է «365» խաղարկության չորրորդ փուլը

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը շարունակում է անակնկալ մատուցել «Խոսում է քաղաքը» և «Անձնական» սակագնային պլանների «Հատուկ» ակտիվ փաթեթի բաժանորդներին: Հիշեցնենք, որ տարեսկզբին հայտարարված «365» խաղարկությունն իրականացվում է  «մեկական սմարթֆոն` յուրաքանչյուր օրվա համար» սկզբունքով:
 
Անակնկալ նվերները հանձնելու համար, ընկերությունն իր գլխամասային գրասենյակում հյուրընկալել է խաղարկության չորրորդ փուլի հաղթող 30 բաժանորդի: Ընթացիկ տարում իրականացված 4 խաղարկության արդյունքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը MTS Ego սմարթֆոն է նվիրել 120 բաժանորդի: Իսկ ընդհանուր առմամբ, անցած տարեվերջից մինչև օրս` հիշատակված սակագնային պլանների բաժանորդների միջև խաղարկվել և Հայաստանի տարբեր մարզերում բնակվող բաժանորդներին է տրամադրվել 220 սմարթֆոն:
 
Հերթական խաղարկության ընթացքը տեսագրվել է ապրիլի 23-ին՝ առանց ընդհատման: Օգտագործվել է հատուկ մշակված «Microsoft.NET Random class selection on the system time» համակարգչային ծրագիրը, որը թույլ է տալիս տվյալների բազայից հաղթողներին ընտրել պատահականության սկզբունքով: Խաղարկությանը չեն մասնակցել երկկողմանի անջատված հեռախոսահամարները:

«Հատուկ» փաթեթն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներցանցային խոսելաժամանակ և դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:

Share