Բաժին. Բիզնես

Air Armenia-ն մեկնարկել է թռիչքները դեպի Փարիզ

Ապրիլի 30-ին տեղի ունեցավ AIR ARMENIA ավիաընկերության կողմից դեպի Փարիզ իրականացվող առաջին թռիչքը: Այս չվերթով ընկերությունը վերականգնում է հայ ավիացիայի ավանդույթները՝ կանոնավոր ուղևորափոխադրումներ դեպի Ֆրանսիա: Թռիչքն իրականացվում է A 320 ինքնաթիռով: Երևան-Փարիզ-Երևան կանոնավոր ուղևորափոխադրումներ AIR ARMENIA-ի կողմից այսուհետ կիրականացվի ամեն չորեքշաբթի և կիրակի:

Share