Բաժին. Բիզնես

Rolls-Royce-ը Siemens-ին է վաճառում գազատուրբինների արտադրության ենթաբաժինը

Rolls-Royce-ի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ ընկերությունն իր գազատուրբինների արտադրության ենթաբաժինը վաճառում է գերմանական Siemens կորպորացիային: Գործարքի արժեքն է 785 միլիոն ֆունտ: Նշենք, որ Rolls-Royce-ի գազատուրբինների արտադրության ենթաբաժանում զբաղված է մոտ 2400 աշխատակից:

Ենթադրվում է, որ գործարքն ավարտի կհասցվի 2014թ.-ի վերջին: Գործարքի փակման ժամանակ Rolls-Royce-ը կստանա ևս 200 միլիոն ֆունտ` 25-ամյա լիցենզիոն համաձայնագրի համար, որը Siemens-ին թույլ կտա օգտվել Rolls-Royce-ի տեխնոլոգիաներից::

2013թ.-ի արդյունքում Rolls-Royce-ի վերոնշյալ ենթաբաժինը ստացել է 72 միլիոն ֆունտի շահույթ, իսկ եկամուտը կազմել է 871 միլիոն ֆունտ: Siemens-ի էներգետիկ ոլորտում աշխատում է 83 500 աշխատակից, որոնց աշխատանքի արդյունքում կորպորացիան անցյալ տարի ստացել է 1.9 միլիարդ եվրոյի շահույթ, իսկ եկամուտը կազմել է 26.6 միլիարդ եվրո:

Share