Բաժին. Բիզնես

Ռուսաստանի պատճառով ֆրանսիական Societe Generale բանկը գրանցել է շահույթի անկում

Շուկայական կապիտալիզացիայի ցուցանիշով Ֆրանսիայի երկրորդ խոշորագույն բանկը՝ Societe Generale SA-ն, ամփոփել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները:  Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու եռամսյակում բանկի շահույթը կրճատվել է 13,4%-ով և կազմել 315 մլն եվրո: Տարածած հայտարարության մեջ նշվում է, որ շահույթի անկման հիմնական «պատճառը» ռուսական մասնաճյուղն է: Ռուսական ակտիվների վերագնահատման արդյունքում ֆրանսիական բանկը դուրս է գրել շուրջ 525 մլն եվրո: ­Վերագնահատման պատճառը բանկի ներկայացուցիչները պարզաբանում են ռուբլու դիրքերի թուլացմամբ:

Societe Generale բանկը հիմնադրվել է 1864 թվականին: Ներկայումս բանկն առաջատար է ակտիվների կառավարման և ֆինանսական տարբեր ծառայությունների մատուցման ոլորտներում:

Share