Բաժին. Բիզնես

Օրանժ Արմենիա. այսուհետ հաշվին մնացած գումարները չեն «վառվի»

Այսօր Orange-ը ներկայացրել է էական փոփոխություններ իր կանխավճարային բաժանորդներին համար: Նախևառաջ, այսուհետ Orange-ի կանխավճարային բաժանորդները հաշիվը լիցքավորելիս կկարողանան կուտակել վավերականությունը՝ միևնույն ժամանակ վստահ լինելով, որ իրենց հաշվին մնացած գումարները չեն «վառվի»: Այս մոտեցումը թերևս եզակի է հայկական կանխավճարային շուկայում: Հաշվի յուրաքանչյուր լիցքավորումը կավելացնի օրերի որոշակի քանակ, որոնց ընթացքում բաժանորդները կկարողանան ակտիվորեն օգտագործել իրենց քարտերը՝ օգտվելով Orange ծառայություններից: Որքան մեծ է լիցքավորված գումարը, այնքան ավելի շատ կավելանա քարտի վավերականությունը: Բաժանորդները հնարավորություն կունենան նաև պահպանել ու վերականգնել իրենց հաշվին մնացած գումարը՝  նույնիսկ լիցքավորման վավերականության ժամկետի ավարտից հետո:

Բացի այդ, Orange-ն իր Անսահմանափակ բջջային ինտերնետ տարբերակը հասանելի է դարձրել բոլոր կանխավճարային պլանների բաժանորդների համար և մեծապես ընդլայնել Անսահմանափակ զանգեր ցանցի ներսում տարբերակը:

Orange-ն անակնկալ է ներկայացրել նաև Իմ երկիրը և Orange Բարև սակագնային պլանների բաժանորդներին՝ իրենց հնարավորություն ընձեռելով անվճար րոպեներ ստանալ արտերկրում բնակվող հարազատներին զանգելու համար: Orange-ն օրվա ընթացքում ստացված մուտքային միջազգային զանգերի յուրաքանչյուր 3 րոպեի դիմաց այս սակագնային պլանների բաժանորդներին անվճար կտրամադրի մեկ րոպե միջազգային զանգերի համար: Նշված անվճար րոպեները կտրամադրվեն ամեն օր՝ նախորդ օրվա ընթացքում ստացված միջազգային զանգերի համար:

«Ուրախ ենք այսպիսի դրական նորություններ ներկայացնել մեր կանխավճարային բաժանորդներին: Այսօր արդեն նրանք հնարավորություն ունեն կուտակել իրենց քարտերի վավերականության ժամկետը՝ միևնույն ժամանակ պահպանելով հաշվին մնացած գումարները: Հավատացած ենք, որ սա մեր բաժանորդների համար, ովքեր հատկապես սիրում են օգտվել Orange ծառայություններից, կստեղծի ավելի հարմար ու ճկուն պայմաններ՝  իրենց հաշիվը կառավարելու համար: Ցանկանում ենք նաև վերահաստատել որակյալ միջազգային զանգերի տրամադրման հարցում Orange-ի՝ լավագույն ընտրություն լինելու հանգամանքը:  Այս պատճառով՝ մեր բաժանորդներին միջազգային ուղղություններով անվճար զանգեր կատարելու հնարավորություն կընձեռենք ՝ արտերկրում բնակվող իրենց մտերիմներից զանգեր ստանալու դիմաց: Սա դեռ ամենը չէ. բջջային ինտերնետ օգտագործող մեր  բաժանորդներն այժմ համացանցում նավարկելու ավելի շատ հնարավորություն կունենան՝ անկախ նրանց օգտագործած կանխավճարային սակագնային պլանից», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Share