Բաժին. Բիզնես

Ելենա Ռիբոլովլեվան մեկ օրում դարձել է ամենահարուստ ռուս կինը

Շվեյցարական Ժնև քաղաքի դատարանի օրերս կայացրած որոշման համաձայն ռուս հայտնի գործարար Դմիտրի Ռիբոլովլեվի կարողության կեսը` 4.5 մլրդ ԱՄՆ դոլար` կանխիկ, կհասնի նրա նախկին կին` Ելենա Ռիբոլովլեվային: Ռիբոլովլեվային կհասնի նաև 563.5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ անշարժ գույք և թանկարժեք զարդեր: Նշենք, որ գործարարի և նրա նախկին կնոջ ապահարզանի դատական գործընթացը շարունակվում էր վեց տարի: Ռիբոլովլեվները ունեն մեկ դուստր, ով այժմ 13 տարեկան է: Դատարանը երեխային հանձնել է մոր խնամակալությանը:

Նշենք, որ սա երևի թե առաջին դեպքն է, երբ ռուս միլիարդատերը բաժանման ժամանակ կորցնում է կարողության կեսը: Ռուս մեծարհուստների ապահարզանները բավական հաճախակի պատահող երևույթներ են, սակայն հիմնականում գործարարները կարողանում են պահպանել իրենց կարողությունները` նախկին կանանց թողնելով միայն կարողության 3-5%-ը:

Նշենք նաև, որ 4.5 մլրդ կարողությամբ Ռիբոլովլեվան դառնում է ամենահարուստը ռուս կինը: Ամեն դեպքում սա առաջին ատյանի դատարանի որոշւոմն է, և շատ հնարավոր է դատական գործընթացը դեռևս կշարունակվի:

Share