Բաժին. Բիզնես

Չինաստանի պետական մարմինները հրաժարվում են Windows 8-ից

Չինաստանի կառավարությունը արգելել է պետական հիմնարկներում օգտագործել Windows 8 օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչներ: Որպես նման արգելքի պատճառ նշվում են Windows 8 օպերացիոն համակարգի ունեցած անվտանգության խնդիրները: Պետք է նշել, որ Չինաստանի պետական հիմնարկների համակարգիչների մեծամասնությունն այժմ աշխատում են Windows XP օպերացիոն համակարգով, իսկ Չինաստանում Windows XP-ի մասնաբաժինը կազմում է 70%: Հիշեցնենք, որ անցյալ ամիս Microsoft կորպորացիան դադարեցրեց Windows XP-ի սպասրկումը, և այժմ բոլորին ստիպում է անցնել ավելի ժամանակակից օպերացիոն համակարգերի: Այս ամենից հետևում է, որ չինացիները կարճ ժամանակում պետք է կարողանան Windows XP-ին փոխարինող օպերացիոն համակարգ գնել: Մասանգետները նշում են, որ ամենայն հավանականությամբ դա կլինի Linux-ը:

Share