Բաժին. Բիզնես

Առաջիկա 30 տարում Գազպրոմը Չինաստան կառաքի 400 մլրդ դոլարի գազ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Չինաստան կատարած այցի շրջանակներում ռուսական Գազպրոմ և չինական CNPC կորպորացիաները կնքել են գազի առաքման երկարաժամկետ պայմանագիր:

Գազպրոմի նախագահ Ալեքսեյ Միլերը նշել է, որ պայմանագրի համաձայն Ռուսաստանից Չինաստան կառաքվի 400 մլրդ դոլարի կապույտ վառելիք: Ալեքսեյ Միլերը գաղտնի է պահել գազի գինը, սակայն որոշ ռուսական պարբերականներ նշում են, որ այն կամզում է մոտ 350 դոլար հազար խորանարդ մետրի համար: Նշվում է, որ Ռուսաստանը սկզբում առաջարկել է 400 դոլար սակագին, սակայն Պեկինի համար սույն առաջարկն անընդունելի է եղել:

Share