Բաժին. Բիզնես

Lenovo-ն գրանցել է շահույթի շուրջ 29% աճ

Չինական  Lenovo Group ընկերությունն ամփոփել է 2013-2014 ֆինանսական տարվա իր գործունեության արդյունքները: Հրապարակված տվյալների համաձայն՝ հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, ընկերության զուտ շահույթը աճել է 28,7%-ով: Միևնույն ժամանակ, ընկերության տարեկան հասույթը աճել է 14,3%-ով:

Ընկերության պարզաբանմամբ՝ հաշվետու տարում, որն ավարտվել է ընթացիկ տարվա մարտին, ֆինանսական ցուցանիշների աճին առավելապես նպաստել է ընկերության արտադրության սմարթֆոնների նկատմամբ աճող պահանջարկը: Ընկերությունը մեկ տարում գրանցել է սմարթֆոնների վաճառքի 72% աճ:

Նշենք, որ տարեսկզբին հայտնի էր դարձել, որ Lenovo ընկերությունը Google-ից գնել է Motorola բիզնես-ստորաբաժանումը: Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 3 մլրդ ԱՄՆ դոլար:

Share