Բաժին. Բիզնես

Carrefour-ի բացման հետաձգման պատճառը կահույքի բացակայությունն է

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն հայտնել է, որ Քարֆուրի մուտքը Հայաստան օգուտ կբերի և երկրի տնտեսությանը, և շարքային սպառողին: Դեսպանը նաև նշել է, որ Քարֆուրի մուտքով Հայաստանում գործող սուպերմարկետների աշխատանքը չի վտանգվի:

Ռենոն ասել է, որ Քարֆուրը Հայաստան է բերում առևտրի նոր մշակույթ: Նրա խոսքերով` Քարֆուրի մուտքը կբերի նոր աշխատատեղերի ստեղծման ոչ միայն առևտրային ցանցում, այլ նաև մատակարար ընկերություններում:

Խոսելով սուպերմարկետի բացման ժամկետների հետաձգման մասին դեսպանը նշել է, որ մինչև այս տարվա աշուն հետաձգման պատճառը տեխնիկական է` մասնավորապես կահույքի բացակայությունը:

Հիշեցնենք, որ Քարֆուրն աշխարհի երկրորդ առևտրային ցանցն է, այն միավորում է 15 հազարի ավել սուպերմարկետ:

Share