Բաժին. Բիզնես

Նորաձևության, հագուստի և պերճանքի առարկաների ոլորտների 2014թ. ամենաթանկ բրենդները

Օրեր առաջ մենք անդրադարձ կատարեցինք Millward Brown (BrandZ) գործակալության կողմից հրապարակված 2014թ.-ի աշխարհի առաջատար բրենդների ցուցակի առաջին 10 հորիզոնականներին: Առաջիկա օրերին կփորձենք ցուցակի մնացած բրենդները ներկայացնել ըստ ոլորտների:

Նշենք, որ ցուցակում ներկայացված է նորաձևության, հագուստի և պերճանքի առարկաների ոլորտների 7 բրենդ: Դրանցից ամենաթակը Louis Vuitton-ն է, այն զբաղեցնում է ցուցակի 30-րդ հորիզոնականը, գնահատվել է 25.873 մլրդ դոլար, անցյալ տարվա համեմատ արժեքն աճել է 14%-ով: LV-ին հետևում է Nike-ը, որի բրենդը գնահատվել է 24.579 մլրդ դոլար, այն զբաղեցնում է ցուցակի 34-րդ հորիզոնականը, իսկ անցյալ տարվա համեմատ արժեքն աճել է 55%-ով: Իսպանական Zara-ն ցուցակի 37-րդ հորիզոնականում է, բրենդի արժեքը կազմել է 23.140 մլրդ դոլար, անցյալ տարվա համեմատ այն աճել է 15%-ով: Hermes-ը ցուցակի 41-րդ տեղում է, բրենդի արժեքը կազմել է 21.844 մլրդ դոլար, անցյալ տարվա համեմատ այն աճել է 14%-ով: Իտալական Gucci-ն 60-րդ հորիզոնականում է, բրենդի արժեքը գնահատվել է 16.131 մլրդ դոլար, անցյալ տարվա համեմատ արձանագրվել է 27% աճ: H&M-ը 63-րդն է, բրենդի արժեքը 15.557 մլրդ է, 2013թ.-ի համեմատ այն աճել է 22%-ով: Prada-ն 96-րդ հորիզոնականում է, բրենդի արժեքը 9.985 մլրդ դոլար է, անցյալ տարվա համեմատ արձանագրվել է 6% աճ:

Ինչպես տեսնում ենք բոլոր նշված բրենդների արժեքներն աճել են, եթե այս ոլորտներում նման միտումներ կան, ապա կարելի է ենթադրել, որ համաշխարհային տնտեսությունում գործերն այնքան էլ վատ չեն:

Share