Բաժին. Բիզնես

Վիվասել-ՄՏՍ. Hay-Fi շարժական մոդեմ` դեռևս չգերազանցված մինչև 42,2 Մբիթ/վրկ արագությամբ

Այժմ բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող «ՄՏՍ կոնեկտ» անսահմանափակ ինտերնետային սակագնային պլաններից մեկին առնվազն 18 ամսով, կարելի է ստանալ տվյալների փոխանցման մինչև 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող «ՄՏՍ Hay-Fi» մոդեմը՝ հատուկ պայմաններով:

– «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» – անվճար
– «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» – անվճար
– «ՄՏՍ կոնեկտ ուսանողական» – 3000 դրամ
– «ՄՏՍ կոնեկտ 256» – 5000 դրամ

Մոդեմն ապահովում է շարժական ինտերնետ և թույլ է տալիս կիսել այն ընկերների, ընտանիքի ու գործընկերների հետ: Գրպանում տեղավորվող այս հարմար սարքի առավելություններն են.

– ինտերնետի և ներքին ցանցի հնարավորություն` մինչև 10 սարքի համար (նոութբուք, համակարգիչ, պլանշետային համակարգիչ, սմարթֆոն, տեսա- կամ ֆոտոխցիկ, խաղային սարքեր և այլն),
– պաշտպանված ներքին ցանց և ինտերնետ,
– անմիջապես համակարգչից SMS ուղարկելու և ստանալու հնարավորություն:

Անժամկետ բաժանորդագրության դեպքում «ՄՏՍ Hay-Fi»-ն արժե 32 000 դրամ: Բոլոր գները ներառում են ԱԱՀ: Հիշեցնենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի DC-HSPA+ (մինչև 42.2 Մբիթ/վրկ` ներբեռնման և մինչև 5.76 Մբիթ/վրկ` վերբեռնման համար) ծածկույթն ընդգրկում է Հայաստանի բնակելի տարածքների ավելի քան 87%-ը:

Share