Բաժին. Բիզնես

Վիվասել-ՄՏՍ. Super BIT անսահմանափակ ինտերնետ՝ ներառյալ 100 ՄԲ գերարագ փաթեթ

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են ընտրել օրական 100 ՄԲ գերարագ ինտերնետ փաթեթ տրամադրող «Super BIT» ծառայությունը՝ 1 օր կամ 30 օր գործողության ժամկետով և վայելել անսահմանափակ ինտերնետի բազմաթիվ հնարավորությունները:

«Super BIT» ծառայություն.

Super BIT1 – գերարագ ինտերնետ 100 ՄԲ, արագություն` 256 Կբիթ/վրկ, արժեք` 200, ակտիվացման հրաման` *778*1#:
Super BIT30 – գերարագ ինտերնետ 100 ՄԲ/օրական, արագություն` 384 Կբիթ/վրկ, արժեք` 5000 դրամ, ակտիվացման հրաման` *778*30#:

«Super BIT1» ծառայությունը կարելի է ակտիվացնել նաև ավտոմատ երկարացման հնարավորությամբ: Դրա համար պարզապես անհրաժեշտ է ուղարկել *778*01# հրահանգը: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage:

Share