Բաժին. Բիզնես

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բրենդի պատմությունը` կորպորատիվ բիզնեսի օրինակ

ԱՄՆ-ից ժամանած երիտասարդների հերթական խումբն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ` Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորի հաջողության պատմությանը և հայրենիքում գործարարության զարգացման հեռանկարներին ծանոթանալու նպատակով:

Հայաստանում գործարար մշակույթի նոր մոդել առաջարկած, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ առաջնորդվող ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է իր օրինակով ցույց տալ աշխատանքային քաղաքակիրթ արժեհամակարգի դրական ազդեցությունը: Տարբեր լսարանների հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումներն այդ նպատակի իրագործման ուղիներից են:

Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի սաներից 35-ը ծանոթացել են ընկերության կառավարման մշակույթին, առաջարկվող նորարարություններին և շարունակաբար առաջարկվող տեխնոլոգիական զարգացած լուծումներին:

«Բիզնեսի հաջողությունը սկսվում է տնտեսության զարգացմանը նպաստելու գիտակցությունից: Դրա համար անհրաժեշտ է ունենալ ցանկություն, քրտնաջան աշխատանքի վճռականություն, հարգել օրենքը, հետևել ազնիվ մրցակցությանը և հանրությանն առաջարկել նոր լուծումներ:  Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը ևս հարգանքի դրսևորման միջոց է` բաժանորդի, հասարակության և առհասարակ` երկրի նկատմամբ:

Հայրենիքի հանդեպ սերը պետք է դրսևորվի ամենօրյա աշխատանքով, իսկ որևէ ընկերության համար առանձնահատուկ տեղ պետք է ունենա աշխատակիցը` ամենաթանկ կապիտալը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:    
    
Արտերկրում գործող հաջողակ կազմակերպությունների փորձի հետ համադրության արդյունքում, սփյուռքահայ երիտասարդները եկել են եզրակացության, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձեռքբերումները կայուն են և մրցունակ` շուկայում առաջատարի հեղինակավոր համբավը պահպանելու և հետագայում ևս առաջնորդելու համար:

Share