Բաժին. Բիզնես

Ucom. բացառիկ փաթեթ Վանաձորի բնակիչների համար

Ucom ընկերության՝ Վանաձոր քաղաքի նոր և առկա բաժանորդները հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը կարող են օգտվել նոր ու բացառիկ փաթեթից, որը գործում է միայն վանաձորցիների համար: 1 տարով բաժանորդագրության դեպքում վճարելով ամսական 8.500 դրամ՝ Դուք հնարավորություն կունենաք դիտել 45 հեռուստաալիք, օգտագործել 8մբ/վ ինտերնետ և անվճար խոսել 180 րոպե: Այս ամենին գումարվում են անվճար WiFi սարքն ու 1 ամիս անվճար բաժանորդագրությունը:

Սակայն Ucom ընկերության անակնկալներն այսքանով չեն ավարտվում. այսուհետ Վանաձոր քաղաքի բնակիչները, 1 տարով բաժանորդագրվելով U!Net Lite սակագնային պլանին և վճարելով ամսական 6000 դրամ, կստանան անվճար WiFi սարք և 1 ամիս անվճար բաժանորդագրության հնարավորություն: Առաջարկը գործում է բոլոր U!Net սակագնային պլանների համար և վերաբերում է թե՛ նոր, թե՛ առկա բաժանորդներին:

Share