Բաժին. Բիզնես

MTS-ը և Orange-ը 2014թ.-ի աշխարհի ամենաթանկ հեռահաղորդակցական բրենդների շարքում են

Millward Brown (BrandZ) գործակալության կողմից հրապարակված աշխարհի 2014թ.-ի ամենաթանկ 100 բրենդից 11-ը ներկայացնում են հեռահաղորդակցության ոլորտը: Նշենք, որ սույն բրենդներից երկուսը ներկայացված են նաև Հայաստանում` Orange և MTS:

1. Հեռահաղորդակցության ոլորտի ամենաթանկ բրենդը ամերիկյան AT&T-ն է: Այն զբաղեցրել է ընդհանուր ցուցակի 8-րդ հորիզոնականը: Բրենդը գնահատվել է 77.883 մլրդ դոլար, իսկ արժեքը վերջին տարում աճել է 3%-ով:

2. Ամերկյան Verizon-ը գտնվում է ընդհանուր ցուցակի 11-րդ հորիզոնականում: Բրենդը գնահատվել է 63.460 մլրդ դոլար: 2013թ.-ի համեմատ արժեքն աճել է 20%-ով:

3. Չինական China Mobile-ն աշխարհի 15-րդ ամենաթանկ բրենդն է: Բրենդի արժեքը 49.899 մլրդ դոլար է: Վերջին տարում սույն ցուցանիշը նվազել է 10%-ով:

4. Բրիտանական Vodafone-ի բրենդի արժեքը 36.277 մլրդ է, այն զբացեղնում է ընդհանուր ցուցակի 20-րդ հորիզոնականը: Վերջին տարում բրենդի արժեքը նվազել է 9%-ով:

5. Գերմանական T-Mobile-ը աշխարհի 27-րդ ամենաթանկ բրենդն է, այն գնահատվել է 28.756 մլրդ դոլար: Վերջին տարում բրենդի արժեքն աճել է 20%-ով:

6. Իսպանական Movistar-ը ընդհանուր ցուցակի 27-րդ հորիզոնականում է: Բրենդը գնահատվել է 20.809 մլրդ դոլար: Անցյալ տարվա համեմատ այն աճել է 56%-ով:

7. Հայաստանում ներկայացված ֆրանսիական Orange-ն աշխարհի 62-րդ ամենաթանկ բրենդն է: Այն գնահատվել է 15.580 մլրդ դոլար: 2013թ.-ի համեմատ արժեքն աճել է 13%-ով:

8. Բրիտանական BT-ն ընդհանուր ցուցակի 64-րդ տեղում է: Այն գնահատվել է 15.367 մլրդ դոլար: Անցյալ տարվա համեմատ բրենդն աճել է 61%-ով:

9. Հայաստանում ներկայացված ռուսական MTS-ը ընդհանուր ցուցակի 80-րդ հորիզոնականում է: Ռուսական ընկերության բրենդը գնահատվել է 12.175 մլրդ դոլար: Բրենդի արժեքն անցած 12 ամիսների ընթացքում աճել է 14%-ով:

10. Հարավաֆրիկյան MTN-ն աշխարհի 93-րդ ամենաթանկ բրենդն է: Այն գնահատվել է 10.221 մլրդ դոլար: Անցյալ տարվա համեմատ բրենդի արժեքը նվազել է 11%-ով:

11. Ճապոնական Docomo-ն գնահատվել է 10.041 մլրդ դոլար: Այն ընդհանուր ցուցակի 95-րդ տեղում է:

Share