Բաժին. Բիզնես

Beeline. Նավուր գյուղում ֆիքսված կապը թվայնացվում է

Beeline–ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները: Մասնավորապես, Տավուշի մարզի Նավուր համայնքում 2014թ–ի հունիսի վերջին ընկերությունը կավարտի թվային կայանի տեղակայման և գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները։

Համայնքում կիրականացվեն նաև սարքավորումների փոխարինման և վերազինման աշխատանքներ, ինչը թույլ կտա ապահովել Նավուր համայնքի բնակիչներին թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով:

Նշենք, որ 2013թ–ի վերջի դրությամբ Երևան քաղաքի ֆիքսված հեռախոսակապի մակարդակը կազմում է 100 տոկոս։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում թվային կայաններին միացված է Beeline ֆիքսված կապի բաժանորդների 86 տոկոսը։

Share