Բաժին. Բիզնես

Իր 20-ամյակի կապակցությամբ Amazon-ը թողարկել է սմարթֆոն

Ամերիկյան օնլայն առևտրի հսկան՝ Amazon-ը, իր 20-ամյակի կապակցությամբ թողարկել է սեփական սմարթֆոնը՝ Fire Phone-ը: Ինչպես գրում է ամերիկյան մամուլը՝ Fire Phone-ը կաշխատի Android օպերացիոն համակարգով և կապահովի «սերտ փոխկապվածություն» Amazon-ի ծառայությունների հետ:

Սպասվում է, որ Fire Phone-ի բացառիկ բջջային օպերատորը կլինի ամերիկյան AT&T-ն:

Նշենք, որ ըստ վերլուծաբանների գնահատականների՝ այս տարի ամբողջ աշխարհում կարտադրվի ավելի քան 1,2 մլրդ սմարթֆոն: Վերջիններս առավել մեծ պահանջարկ կվայելեն զարգացող շուկաներում, մասնավորապես, Ռուսաստանում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում և Լատինական Ամերիկայի երկրներում:

2013 թվականին համաշխարհային շուկայում վաճառվել էր ավելի քան 1 մլրդ սմարթֆոն: Համաշխարհային շուկայում սմարթֆոնների վաճառքի ցուցանիշով առաջատարը Samsung-ն է, որի մասնաբաժինը 2013 թվականի արդյունքներով կազմել էր 31,3%: Երկրորդ տեղում Apple ընկերությունն է՝ 15,3% մասնաբաժնով: Այնուհետև հաջորդում են Huawei-ն (4,9%), LG-ն (4,8%) և Lenovo-ն (4,5%): Ընդհանուր առմամբ, 2013 թվականին, 2012 թվականի համեմատ, աշխարհում գրանցվել էր սմարթֆոնների վաճառքի ծավալի շուրջ 38,4% աճ:

Share