Բաժին. Բիզնես

ՄոբիԴրամ. բջջային հեռախոսը` վճարումներ կատարելու հարմարավետ գործիք

ՄոբիԴրամը շարունակում է հարմարավետ լուծումներ առաջարկել իր հաճախորդներին

Ամառային հանգիստն անհոգ կազմակերպելու և, առհասարակ, օրվա վազքը կրճատելու համար, ֆինանսական նորարարական ծառայություններ առաջարկող ՄոբիԴրամ ընկերությունը շարունակում է ընդլայնել մատուցվող ծառայությունների ցանկը` հաճախորդներին օգնելով տեխնիկայի հնարավորությունները ծառայեցնել սեփական կարիքներին: Բջջային հեռախոսը հաղորդակցվելու միջոցից բացի նաև  ֆինանսական հրաշալի գործիք է` ժամանակը գնահատողի  համար: ՄոբիԴրամն իր ծառայությունների փաթեթով թույլ է տալիս ակնթարթային դրամական փոխանցումներ կատարել օրվա ցանկացած պահի, ցանկացած վայրում` առանց լրացուցիչ ջանքեր գործադրելու:

Կարևոր է իմանալ, որ էլեկտրոնային այս դրամապանակի ծառայություններից հնարավոր է օգտվել ցանկացած մոդելի բջջային հեռախոսով: Այսինքն`գործարք կատարելու համար ամենևին կարիք չկա ունենալ սմարթֆոն կամ օգտվել ինտերնետային հասանելիության ծառայությունից: ՄոբիԴրամի ծառայություններից կարելի է օգտվել առանց հատուկ ծրագիր ներբեռնելու:

Բջջայինից` բջջային, դրամական ակնթարթային փոխանցումների հնարավորությունը առաջարկվող  հարմարավետ լուծումներից մեկն է: Դրա համար պարզապես անհրաժեշտ է, որ գումար փոխանցողն ու այն ստացողը լինեն Մոբիդրամի հաճախորդ: Ծառայության միջնորդավճարը կազմում է ընդամենը 30 դրամ: Այսպես, բջջայինով ՄոբիԴրամի Ձեր հաշվից ՄոբիԴրամի մեկ այլ հաճախորդի հաշվին գումար փոխանցելու համար, անհրաժեշտ է հեռախոսով մուտքագրել *444* ստացողի բջջային հեռախոսահամարը*գումար# հրահանգը:

ՄոբիԴրամի հաճախորդները հնարավորություն ունեն նաև կանխիկացնելու իրենց հաշվին եղած կամ փոխանցված գումարը: Դրա համար անհրաժեշտ է բջջայինից կամ անձնական էջից ուղարկել կանխիկացման հրահանգ, SMS հաղորդագրությամբ ստանալ գաղտնի կոդ և անձնագրով կամ նույնականացման քարտով ներկայանալ ՄոբիԴրամի սպասարկման որևէ կենտրոն: Գումարը կարելի է կանխիկացնել նաև «Կոնվերսբանկի» և «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի» խմբի մասնաճյուղերում:

Բջջայինից ուղարկվող կանխիկացման հրահանգը ուղարկվում է *444*1*գումար# ձևաչափով և հաստատվում PIN-ով:

Share