Բաժին. Բիզնես

Վիվասել-ՄՏՍ. ՄՏՍ կոնեկտ LTE` նոր սակագնային պլաններ ինտերնետի ամենաակտիվ օգտագործողների համար

Այժմ, բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «ՄՏՍ կոնեկտ LTE» հետվճարային սակագնային պլաններից մեկին` կարելի է վճարել միայն ֆիքսված ամսավճար և օգտվել անսահմանափակ ինտերնետից: Իսկ առնվազն 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ կոնեկտ LTE» USB մոդեմը տրամադրվում է անվճար:

«ՄՏՍ կոնեկտ LTE» սակագնային պլանի տարբերակներ.

Ինտերնետ Small   7 000 դրամ – 4G ցանց, ամսական գերարագ ինտերնետի փաթեթ` 7 ԳԲ: Արագությունը գերարագ ինտերնետի փաթեթը սպառելուց հետո` Մինչև 2 Մբիթ/վրկ ներբեռնում Մինչև 512 Կբիթ/վրկ վերբեռնում:

Ինտերնետ Medium  10 000 դրամ – 4G ցանց, ամսական գերարագ ինտերնետի փաթեթ` 25 ԳԲ: Արագությունը գերարագ ինտերնետի փաթեթը սպառելուց հետո` Մինչև 3 Մբիթ/վրկ ներբեռնում Մինչև 512 Կբիթ/վրկ վերբեռնում:

Ինտերնետ Large  13 000 դրամ – 4G ցանց: Ամսական գերարագ ինտերնետի փաթեթ` 50 ԳԲ: Արագությունը գերարագ ինտերնետի փաթեթը սպառելուց հետո` Մինչև 4 Մբիթ/վրկ ներբեռնում Մինչև 512 Կբիթ/վրկ վերբեռնում:

Արագությունը` գերարագ ինտերնետի փաթեթներում` մինչև 150 Մբիթ/վրկ ներբեռնում, մինչև 50 Մբիթ/վրկ վերբեռնում: Անվճար անսահմանափակ ինտերնետ գիշերային ժամերին (02:00-ից մինչև 08:00):

Ի դեպ, «Ինտերնետ Medium» և «Ինտերնետ Large» սակագնային պլանների բաժանորդները միևնույն ամսավճարի դիմաց կարող են ստանալ նաև ամսական 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ և 150 SMS հաղորդագրություն դեպի ՀՀ բջջային ցանցեր ուղարկելու հնարավորություն ընձեռող փաթեթ:

Share