Բաժին. Բիզնես

Արմենտելն իր բաժանորդների համար գործարկել է MyBeeline հավելվածը

Արմենտելը գործարկել է MyBeeline անվճար հավելվածը iOS, Android և Windows Phone սմարթֆոնների և պլանշետների համար: Հավելվածն իրենից ներկայացնում է օգտակար գործիքների հավաքածու, որոնք թույլ են տալիս Beeline-ի հաճախորդներին սմարթֆոնի կամ պլանշետի միջոցով կարգավորել իրենց ծառայությունները:

Անձնական գրասենյակի միջոցով բաժանորդներին հնարավորություն է տրվում կառավարելու իրենց տվյալները, տեղեկություններ ստանալ ծառայությունների և սակագնային փաթեթների մասին, ակտիվացնել կամ ապաակտիվացնել ծառայությունները, ծանոթանալ նոր առաջարկներին և Beeline-ի նորություններին, կատարել օնլայն վճարում Beeline բջջային և ֆիքսված կապի ինչպես նաև ինտերնետի համար:

Հավելվածը Beeline-ի կողմից պաշտոնապես ներկայացվել է ԴիՋիՏեք Բիզնես Ֆորումի շրջանակներում: Այն արդեն հասանելի է Հավելվածների հիմնական հարթակներում, ներբեռնումների համար կարող եք օգտվել ներքոնշյալ հղումներից:

 

Android – Play Store, .apk

iOS –  App Store

Windows Phone – Marketplace

Share