Բաժին. Բիզնես

Լույս հիմնադրամ. մինչև 20 000 $ դրամաշնորհ StartUp-ներին

«Լույսի» «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի մրցույթը Կրթաթոշակի ծրագրի բնականոն զարգացումն է, որ հնարամտություն է բերում և ձեռներեցության մշակույթ սերմանում հայրենիքում։

«Լույսի» բազմաթիվ շրջանավարտներ արդեն իսկ սեփական ուժերով ֆինանսավորել են իրենց ստարտ-ափ (սկսնակ) ընկերությունները՝ իրավաբանական բուտիկից մինչև կապիտալի կառավարման ծառայություններ։ «Լույսը» խորապես հավատացած է, որ ստարտ-ափ ընկերությունների կայուն, կենսունակ ցանցը կհավերժացնի Հայաստանի աներեր զարգացումը։ Այս դրամաշնորհը «Լույսի» այն ուսանողների և շրջանավարտների համար է միայն, ովքեր նախատեսում են գործարար կամ սոցիալական ձեռնարկ իրագործել Հայաստանում։ Հաղթող բիզնես նախագծերի պարգևատրությունը երեք կարգով է՝ 20.000, 10,000 և 5,000 ԱՄՆ դոլարի չափով։

Համապատասխանություն

– Ստարտ-ափը պետք է ընդգրկի «Լույսի» առնվազն մեկ կրթաթոշակառուի, ով լիովին կատարել է «Լույսի» հանդեպ իր պարտավորությունները։
– Ստարտ-ափը պետք է հիմնված լինի Հայաստանում, սակայն խրախուսելի է, որ այն աշխատի նաև համաշխարհային շուկաներում։
– Ստարտ-ափ թիմը պետք է առնվազն երեք անդամ ունենա, ևս երեք հոգուց բաղկացած խորհրդատվական մարմին (տվյալ ոլորտի փորձառու մասնագետներ, ովքեր պատրաստ են փոխանցելու փորձը և պարբերական խորհրդատվություն իրականացնելու)։
– Այն պետք է ազդեցություն ունենա, շոշափելի և չափելի արդյունքներ ցուցաբերի ու արժեք ավելացնի Հայաստանին։

Պահանջներ

– Աջակցող նամակ խորհրդատվական մարմնի երեք անդամներից յուրաքանչյուրից՝ նշելով, թե ինչու են նրանք պատրաստ ուղղորդել երիտասարդ ձեռներեցին։ Երեք կետով պետք է ընդգծվի, թե ինչու են նրանք հավատում տվյալ ձեռնարկին։
– Ամփոփ բիզնես նախագիծ (ներառյալ բյուջեն, մարքեթինգային ռազմավարությունը և այլն, ինչպես նկարագրված է հետևյալ հղմամբ. http://u.b24.am/LuysStartUp 

Վերջնաժամկետներ

Հայտի ներկայացման վերջնաժամկետը 2014 թ. հոկտեմբերի 3-ն է՝ Երևանի ժամանակով կեսգիշերին։
Հայտը պետք է լրացվի միայն օնլայն տարբերակով և միայն անգլերեն։

Share